ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ հանդիպումը նոյեմբերի 23-ին է:
«Ենթադրվում է, որ կշարունակվի կարծիքների փոխանակումը միջազգային մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ», - նշել է Զախարովան: Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտադիր են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում: